About arakelyan

View all posts by arakelyan:

Ուսումնայան գարուն նախագիծ ․ հայրենագիտություն

2. Տիգրան և Աժդահակ — կարդալ, սովորել պատմել, պատրաստվել  քննարկման։

3. «Ուսումնական գարուն» նախագիծ  — կատարել մարտի 25-31-ը` կարճ արձակուրդի ընթացքում։



Ուսումնական գարուն ․ մաթեմատիկա

Առաջարկում եմ.«Փարաջանովի ժառանգության որոնումը» նախագիծը

Աշուղ-Ղարիբ ֆիլմից․․․

Արաբեսկներ Պիրոսմանիի թեմաներով

Լեգենդ Սուրամ ամրոցի մասին



«Ուսումնական գարուն» նախագիծ մայրենի

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Կարևոր

Գարնանային արձակուրդների ընթացքում կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր նաև «Փոքր Մհեր» նախագծից առանձնացված այս հատվածները՝

Առաջարկում եմ ևս մեկ անգամ դիտել «Սասնա Ծռեր» մուլտֆիլմը։



3/21/2024

  1. Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին, ուրբաթ օրը դասարանում ներկայացրո՛ւ այն գիրքը(կարող ես հետդ դպրոց բերել), որը կարդալու ես գարնանային արձակուրդների ընթացքում։
  2. Դասարանական վարժություններն ավարտի՛ր (մարտի 20-ի
  3. Անգի՛ր սովորիր «Փոքր Մհեր» նախագծից հետևյալ հատվածները՝

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։



Կոտորակների  կրճատումը։ Կոտորակների  հավասարությունը(մաս 2)



«Փոքր Մհեր» նախագծ 

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Աղջիկէդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմայ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։



Which is more foolish?

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”

“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”

“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”

Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը և կատարիր առաջադրանքերը։

Դուրս գրիր գոյականները և բայերը:

Գոյական

Farmer -farmers

storekeeper-storekeepers

bicycle -bicycles

cow-cows

milk-milk

Բայ

Said-

answered-

look-

ride-

Հիշիր՝

Ապառնի ժամանակ- Future Tense

Ապառնի ժամանակը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է Shall և will օժանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝

I shall/ will play Ես կխաղամ We shall/ will play- մենք կխաղանք

You will sing – դու, դուք կերգես, կերգեք They will dance-նրանք կպարեն

He, she, it will run-նա կվազի

Հարցականի ժամանակ shall, will օժանդակ բայերը գալիս են առաջ, օրինակ՝

Shall/ will I play? Shall/will We play?

Will you sing? Will they dance?

Will he, she, it run?

Ժխտականի ժամանակ shall, will օժանդակ բայերին ավելանում է -not- մասնիկը, օրինակ՝

shall/ will not/ shan’t/ won’t play Ես չեմ խաղա We shall/ will not/ shan’t/ won’t play- մենք չենք խաղա

You will not/ won’t sing – դու, դուք չես, չեք երգի, երգի They will not/ won’tdance-նրանք չեն պարի

He, she, it will not/ won’t run-նա չի վազի



Դասարանական աշխատանք

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա-հասարակ

Բ-հատուկ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ-Նաիրա, հայր, տղամարդ, տղա, վարչապետ։

Իր-Քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ ցույց տվող և իր ցույց տվող  :

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:



Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը  հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:



3.19.2024



Next page →