Category Archives: Մայրենի

Աշխատանք գիրք-տետրով

Էջ – 30

Գրի՝ր բառեր, որոնք պատասխանում են ինչպիսի հարցին։

Ուժեղ սառնամանիք

Թույլ անձրև

Հետաքրքիր դաս

Լուսավոր դպրոց

Անսպասելի նվեր

Պայծառ արև

Էջ – 27

Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի։

Սխալ

1․Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել ։

2․Նրա տերևները մազմզուկներով են պատված։

3․Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան ։

4․Գիտենք , որ միջատները տերև են ուտում ։

5․Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա ցողիկը ։

6Ահա այդպես է, բույսը միջատ ուտում ։

7․Տերևների ծայրը փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ ։

8․Դա կպչուն նյութ է , որը բռնում է իր վրա նստած միջատին ։


Ճիշտ։

1․ Գիտենք, որ միջատները տերև են ուտում ։

2Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել ։

3․ Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը ։

4․ Նրա տերևները մազմզուկներով են պատված։

5․ Տերևների ծայրը փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ ։

6․ Դա կպչուն նյութ է , որը բռնում է իր վրա նստած միջատին ։

7 Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան ։

8․ Ահա այդպես է, բույսը միջատ ուտում ։

Այս բառերից ստացի՝ր տեղ ցույց տվող բառեր ։

Հայ – Հայաստան Վրացի-Վրաստան

Ռուս – Ռուսաստան Հնդիկ-Հնդկաստան

Հույն – Հունաստան Չինացի – Չինաստան

Նկատեցի՝ր , թե որ մասնիկը ավելացրիր բառերին ։

Գրի՝ր այդ մասնիկը։

մասնիկը ցույց է տալիս



Ձկնիկն առվին խուտուտ տվեց․

  • Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ձկնիկը առվին խուտուտ տվեց, իսկ առուն արթնացավ, շուրջը նայեց կասկածանքով եվ մի կապույտ ժպիտ շուրթին։
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։

Ձկնիկն և առուն
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

– Առու ջան ինչու՞ արթնացար՞,-հարցրեց ձկնիկը

-Երբ դու լողում էիր խուտուտ տվեցիր,-ասաց առուն

-Դրա համար ե՞ս այդպես ծիծաղկոտ նայում,-հարցրեց ձկնիկը

-Այո,-պատասխանեց առուն



«Համերգ»

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Գույնը և շարժը

Որովհետև երբ որ վտակը ժայռից ներքև է թռչում նա տեսնում է ծառերի գույնը և շարժը, ամպիկների գույնը , թռչյունների շարժը։



Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

Անգամ, երբ, սուրբ, ավելորդ

  1. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քմահաճույք -Քմ-(քիմք)+ա+հաճ+ույք

Ակնթարթ-Ակն+թարթ

Այստեղ-այս+տեղ

Քաղհան=քաղել +հանել

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան- Սանդուղք

բ/ սիրուն- Գեղեցիկ

գ/ բղավել- Ճչալ

դ/ դաշտ —Պարտեզ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան


բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:



Թեստային աշխատանք

Հ․ Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով ( հայտնվել ) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ, քաղցր , վերադարձել , իջավ ․

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպքպատահար

ուրախզվարթ

վայրկյանակնթարթ

զիլսուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

                            Ծիծեռնակ-ծիծեռնակներ
                   Կատու-կատուներ
                      Մայր-մայրեր
                                         Ձու-ձվեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել-պատահեց

հայտնվել -հայտնվում էր

շտապել – շտապեց

կատարվել – կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Որ նրանք որ ամեն տարի աշնանը նրանք գնում էին իսկ գարնանը
գալիս։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որովհետև արագավազ կատուն ծիծեռնակի ձագուկին արագ գողացավ
և տարավ կերավ։



Մոծակն ու մրջյունը

  1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
  • Անճարը կուտի բանջար։
  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Գետն ամեն անգամ գերան չի բերի։
  • Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։
  • Ով աշխատի՝ նա կուտի։
  • Ով ալարի՝ ոչ դալարի։
  1. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարկնել:



Մոծակն ու մրջյունը

  • Նորից կարդա Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2 անգամ):
  • Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։

Դալկանում-Դալուկ դառնալ, դժգունել։

Շուտիկ-Արագաշարժ, անհամբեր, շտապող:

Սալարած-Թառամել, թորշոմել:

Շեն-Մարդաբնակ, բնակչություն ունեցող (բնակելի տեղերի մասին):

 Տարաժամ-Անժամանակ, ոչ ժամանակին:

Թուխ-Սևին տվող մուգ գույնի, մուգ գորշագույն:

Կոկ – Հարթ

Ծերպ – Փոքրիկ անցք

Շուշտիկ – Թեթևամիտ

Շուտիկ– Արագաշարժ

Թուխպ – Մառախուղ, մշուշ, մեգ

Ամբար – Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր ևն պահելու համար:


  1. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Առակը սովորեցրեց

Որ պետք է աշխատել, պարել և ուրախանալ։

  1. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

Գիժ-Խելագար

Ժիր-Աշխույժ

Շեն-Բազմամարդ

Թշվառ-Խեղճ

Թուխ-Թխաթույր

Ամբար-պահեստ

Սուգ անել-լաց լինել,տխրել

Պաղել-Սառչել

Դալկանալ -գունատվել

  1. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

ժիր-ծույլ

սուսիկ-փուսիկ-

աշխույժ -ալարկոտ

Ծույլ-աշխատասեր

լիքը-փուչ

Ուրախ-տխուր

առողջ -հիվանդ



Նապաստակը գարնանային անտառում

Մի գարնանային գեղեցիկ առավոտ նապաստակն արթնացավ, վերցրեց իր պայուսակը և գնաց մի շատ գեղեցիկ անտառ ։ Բայց նապաստակը հենց հասավ անտառ հիշեց, որ նա ոչ նախաճաշել է, ոչ ուտելիք է վերցրել իր հետ։ Նա շատ նեղվեց, բայց հիշեց, որ անտառում կա ազնվամորի, ելակ բալ, սունկ, խնձորենի և հողերի մեջ աճող գազարներ ։ Նապաստակը շատ ուրախացավ և գնաց, որ հավաքի այդ բոլոր մրգերը, բանջարեղենը և հատապտուղները ։ Նա հավաքելուց հետո վերցրեց փայտեր և քարեր, որովհետև նա ուներ մի գիրք որտեղ գրված էր մի քանի հին օգտակար բաներ, օրինակ՝ ոնց կարելի է ապրել անտառում։ Նա կարդաց, որ այդտեղ գրված էր վերցրու փայտը և դիր գետնի վրա, այնուհետև վերցրու երկու մեծ քար և քսիր իրար վրա մինչև կրակ չվառվի, իսկ հենց կրակ կվառվի, միանգամից քցիր փայտերի վրա և կվառվի կրակը։ Նապաստակ ամեն ինչ հասկացավ և սկսեց աշխատանքը։ Նա արեց ինչ որ գրքի մեջ էր գրված, բայց հետո նա նորից վերցրեց ևս չորս փայտ, դրանք շարեց վառվող կրակի վրա, դրեց սունկերը, որոնք մի փոքր եփեցին, հետո նա կերավ դրանք։ Այնուհետև նապաստակը երգում և թռչկոտում էր անտառում և անտառի կեսին նա տեսավ մի փոքրիք խրճիթ։ Նա մտավ այդտեղ և սկսեց կարդալ մի քանի ուրիշ բաներ ։ Եկավ գիշերը նապաստակը որոշեց քնել, բայց նա միշտ քնելուց առաջ պետք է ուտեր մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն։ Ուտելուց հետո նա գնաց քնելու։ Ահա այսպիսի հետաքրքիր օր ունեցավ նապաստակը անտառում։



Փետրվարի 28

  1. Սովորի՛ր Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:



Հ. Թումանյգնմ անի «Երկու սև ամպ»

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Գույնը

Որովհետև որ ամպիկների մեջից նայել ներքև կտեսնենք ծառ, ծաղիկներ, խոտ, տերևներ, իսկ այդ բոլորը գունաոր է։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
Երկու սև ամպ
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Բաժնել, ջոկել չէր կարենում

Որովհետև ամպիկները իրարից չէին պոկվում որովհետև նրանք իսկական ընկերներ էին։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու նապաստակները

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպիկները ճիշտ արեցին որ չբաժանվեցին որովհետև նրանք իսկական ընկերներ էին և շատ էին սիրում իրար։



Next page →
← Previous page