ճամփորդություն դեպի գյումրի

Մենք դասարանով երկու օրով գնացքով գնացինք Գյումրի։ Գնացքով ճանապարհը տևեց երեք ժամ։ Մենք գնացքի մեջ խաղեր խաղացինք, երգեցինք, ուրախացանք։ Երբ հասանք Գյումրի գնացինք հյուրատուն ։ Հետո գնացինք, որ սովորենք, թե ինչպես է պետք ճիշտ սովորել թղթե ինքնաթիռ թռցնել, և մեզ նվիրեցին մի հատ մեծ ինքնաթիռ , որ տանենք մեր հետ դպրոց։ Այնուհետև գնացինք Ամենափրկիչ եկեղեցի ։ Այնուհետև Ընկեր Հեղինեն մեզ պատմեց տուֆի մասին, ինչպիսի տեսակներ են լինում։ Իմացանք, որ տուֆը լինում է երկու տեսակի՝ սև և վարդագույն գույնի։ Գյումրիում գրեթե բոլոր շենքերը տուֆից են պատրաստված։ Հետո գնացինք Վարպետանց փողոց, թաշկինակի վրա ներկեցինք մեր անվան առաջին տառերը և այն վերցրեցինք մեզ հետ։ Այնուհետև վերադարձանք հյուրատուն, խաղեր խաղացինք, լիքը նոր բաներ սովորեցինք։ Հաջորդ առավոտյան նախաճաշեցինք և գնացինք Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարան։ Քայլեցինք Գյումրիով, ծանոթացանք քաղաքի հետ։ Այցելեցինք Սև բերդ, այնտեղ երգեցինք, պարեցինք և հետո գնացքով վերադարձանք Երևան ։ Շատ հետաքրքիր 2 օր անցկացրեցինք, լիքը նոր բաներ սովորեցինք և տեսանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *