Մշուշների շղրշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1․ Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ – չորացած տերևներ

Փեշ – եզերք, քղանցք

Որոտալ – գոռգոռալ

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշ – Մառախուղ

Շղարշ – քող

Քամու – հողմ, սյուք

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Մռայլ, գորշ

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Խշխշոց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *