Շոկոլադե նապաստակը

Մի աշխարհ կար, որի անունն էր ” Զարմացրու իրենց, եթե կարող ես”։ Այնտեղ նապաստակ կար, որի անունն էր Միկի և նա պատրաստված էր շոկոլադից ։ Բայց նրա վատը կողմն այն էր, որ ամռանը նա շատ շուտ հալվում էր ։

Բայց հենց ես իմացա, որ նապաստակը սիրում է պաղպաղակ, այլ ոչ թե գազար, ես շատ զարմացա և որոշեցի հարցնել իրեն, արդյո՞ք նա գիտի թե ինչ է կաղամբը կամ նա կերե՞լ է կաղամբ, թե՞ ոչ։ Ես հարցրեցի, և նա ասաց,որ նա չգիտի թե ինչ է կաղամբը, ես ավելի զարմացա և հարցրեցի, թե նա ինչ է ուտում։ Նա ասաց պաղպաղակ, շոկոլադ, և ջրի փոխարեն նա խմում էր բանանի, ելակի, նարնջի, խնձորի, կիվիի և տանձի ֆրեշ ։ Նա ասաց, որ նա ունի ընկեր, որի անունն է Գուֆի։ Նա շուն էր և նա պատրաստված էր կոնֆետից և նրա վրայից շատ անուշ հոտ էր բուրում։ Ես ասացի Միկին, որ ես շատ քաղցած եմ։Նա ինձ առաջարկեց պաղպաղակ , շոկոլադ , ելակի , բանանի, կիվիի և նարնջի ֆրեշ, բայց ես ասացի, որ ես չեմ ուզում քաղցրավենիք։ Ես ուզում էի, որ լինի ոչ քաղցր, նա ասաց, որ կարող է տալ վարունգ և լոլիկ։ Ես հարցրեցի՝արդյո՞ք այստեղ կա վարունգ և լոլիկ, նա ասաց, որ այո, այստեղ քաղցրավենիքից բացի այլ բաներ չկան։ Իմ հարցին, թե որտեղից է տալու վարունգ և լոլիկ, նա ասաց, այս աշխարհում միակ տեղը, որտեղ աճում էր վարունգ և լոլիկ, դա նրա փոքրիկ դղյակն է և ասաց, որ նա այնտեղ աճեցնում իր ընկերներից գաղտնի բանջարեղեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *